ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 5-ին, ժամը 19:42-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 150 մետր հեռավորության վրա՝ ջրում, նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ ջրափրկարարները քաղաքացիներ Մ. Ա.-ին (ծնված 1985 թ.) և Ռ. Ս.-ին (ծնված 1985 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ:
--00—ՅՄ