Ղրղզստանի նախագահը ՌԴ նախագահին ցեղական շան ձագ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1

Պետական այցով Մոսկվայում գտնվող Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օռլովյան վարգաձի և ղրղզական հայտնի տայգան ցեղատեսակի շան ձագ է նվիրել, հաղորդում է РИА Новости-ն:

«Շերխան» մականվամբ շան ձագը տեղական ցեղատեսակի է՝  քերծեի և գայլախեղդի խառնուրդ: