Օրբելյանը գրական հայերենին չի տիրապետում, նշանակվել է օրենքի խախտումով․ Նազենի Ղարիբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Ըստ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ Կոնստանտին Օրբելյանի իրավունքն է մշակույթի նախարարությանը դատի տալու որոշումը։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում ասաց Նազենի Ղարիբյանը։

«Իր իրավունքն է նախարարությանը դատի տալը կամ չտալ, դա հրաման է, օրենքի խախտումներն են հիմնավորումները։ Դադարեցվել է Օրբելյանի լիազորությունները որպես տնօրեն, բայց նա շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիոժոր։ Ինչպես գիտեք, երեք հաստիքներ է զբաղեցնում»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Դիտարկմանը՝ իր և Օրբելյանի հարաբերությունները լարվա՞ծ են, Նազենի Ղարիբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե իրենք ինչքան հանդիպում, համբուրվում են։ Ղարիբյանը նաև հերքեց տեղեկությունը, թե անձնական մոտիվացիա ունի Օրբելյանին աշխատանքից ազատելու։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը նաև տեղեկացրեց, որ տնօրենի պաշտոնի մի քանի թեկնածուներ արդեն իսկ կան, դրանք քննարկվում են։  
 
Տեղեկություն կա, որ տնօրենի պաշտոնում նշանակվելու է Արմեն Սարգսյան  անունով ոմն մի անձ, որ թատրոնում հայտնի է որպես հարսանիքներ վարող։ Նա Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ  է։