Գործարկվել է Թբիլիսի-Փարիզ ուղիղ չվերթը․ առաջին ուղևորներից մեկը Սալոմե Զուրաբիշվիլին է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Salome

«Tass» գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Թբիլիսի-Փարիզ կանոնավոր չվերթի առաջին ուղևորներից մեկը, որն այսուհետ իրականացնելու է «Air France» ավիաընկերությունը։ Այդ մասին հայտնել է «Վրաստանի օդանավակայանների միավորում» ընկերությունը։

«Երկար եմ սպասել Փարիզի ու Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների իրականացմանը։ Անձամբ ինձ համար սա շատ ուրախալի իրադարձություն է, սակայն կարծում եմ, որ ինձ հետ նաև ողջ Վրաստանն է երկար սպասել այս իրադարձությանը», - ասել է Վրաստանի նախագահը։

Վրացական կողմը շուրջ 2 տարի բանակցություն է վարել Air France ավիաընկերության ղեկավարության հետ։ Այսուհետ նշված չվերթը կանոնավոր կսպասարկվի A320 օդանավերով շաբաթական 2 անգամ։