ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Միրոսլավ Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և երկու երկրների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտություն խաղաղ կարգավորմաան համար։
«Շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասված է հայտարարությունում: