Այսօր կլրանար Խորեն Աբրահամյանի ծննդյան 89 տարին

ԵՐԵՎԱՆ, ապրիլի 1, 24News

1

Այսօր ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 89 տարեկան։

Խորեն Աբրահամյանը խորհրդային կինոյի հայտնի դեմքերից էր։ Նա նկարահանվել է  բազմաթիվ ֆիլմերում, սակայն նրան առավել լայն ճանաչում բերեցին և հանդիսատեսի կողմից սիրվեցին «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերում կերտած դերերը։

Խորեն Աբրահամյանը իր մասնագիտական կրթությունը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում։ Այստեղ նա  կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն: Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թ-ի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: