Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-09-20_18-49-30

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմետ Հաջիևը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով, ինչը պետք է փոխադարձ գործընթաց լիներ, բայց բացասական միտումները խանգարել են ինտենսիվ բանակցությունների անցկացմանը։

«Այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս Ադրբեջանի օրակարգում է»,-ասել է նա։

--00—ՅՄ