ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում՝ իր ելույթում կոչ է արել վաղը առավոտյան ժամը 7:30-ից փակել փողոցները․
«Ճանապարհը փակ պահել բոլոր մեքենաների համար, թույլ տալ անցնել միայն շտապ օգնության և հրշեջ մեքենաներին»,- ասել է նա։
Թևանյանը նշել է, որ ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ մտնելու կարիք չկա։ Նա ուսանողական դասադուլ է հայտարարել և կոչ արել ռեկտորներին չմիջամտել ու միանալ դրան:
Թևանյանը դիմել է նաև գործարարներին՝ ասելով, որ եթե 2018-ին օգնել են, ուրեմն հիմա էլ պետք է օգնեն։
--00—ՍՊ