Գազանների ոհմակը անպաշտպան արցախցիների մեջ է մտել, զոհերի թիվը հրապարակվածից ավել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Դատախազությունը հանցավոր անգործության մեղադրանքով Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցի՝ 100 հազար քաղաքացիներ բախտի քմահաճույքին թողնելու համար։ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել, որ Արցախը մատաղ անեն՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Փաշինյանը ՊԲ-ն քանդեց այն ժամանակ, երբ հայկական բանակը հանեց այնտեղից՝ ասելով՝ ռուսները կպահեն, 3000 ռուսը ի՞նչ է անելու, եթե դու 20 հազար զորքը, սպաներին, տեխնիկան հանում ես Արցախից։ Գազանների ոհմակը անպաշտպան մարդկանց մեջ է մտել, զոհերի թիվը հրապարակվածից ավելի մեծ է։ Այլ բառեր չպետք է ասել, սա ցեղասպանություն է, արդեն 30 հազար տղամարդու անուններ են տվել, որ պետք է իրենց հանձնեն, ի՞նչ է լինելու նրանց հետ, բոլորին համակենտրոնացման ճամբարներ են տանելու»,- ավելացրեց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ