ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանման և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ սեփական տներում ապրելու իրավունքի համար՝ առանց ենթարկվելու սպառնալիքների և խտրականության,- այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․
«ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ։ Ռազմական կամ այլ միջոցների օգտագործմամբ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ԵՄ-ի կողմից արժանանալու է վճռական պատասխանի»,- նշել է նա։
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով․ «Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։
--00—ՍՊ