ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Արցախում իրենց ռազմական գործողությունների պատճառով զոհված ռուս խաղաղապահների դեպքի առնչությամբ․
«Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներով ավտոմեքենայի վրա կրակել են հրազենից, բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով, սխալմամբ կարծելով, որ այն պատկանել է «հայկական անօրինական զինված կազմավորումներին»։ Զոհվել է 5 խաղաղապահ»
Եվս մեկ ՌԴ խաղաղապահի սպանության համար դատախազությունը մեղադրել է հայկականին կողմին։
--00—ՍՊ