ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Այդ մասին ՄԱԿ-ի՝ Արցախի հարցով ԱԽ նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել։ ՀՀ-ն չի մասնակցել Բաքվի հետ քննարկումներին, վճռականորեն հաստատում ենք՝ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-ի ներկայությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է նա։
--00—ՍՊ