ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Թուրքիան բազմիցս ընդգծել է՝ պատմական հնարավորություն կա կնքելու համապարփակ և տևական խաղաղություն,- այդ մասին ՄԱԿ-ի՝ Արցախի հարցով ԱԽ նիստի ժամանակ ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։
«Սակայն ականատես եղանք, որ հայկական կողմը հակված չեղավ կատարելու «իր պարտավորությունները»։ Հայաստանը պարտավոր է բացել «Զանգեզուրի միջանցքը»»,- նշել է նա։
Թուրքիայի ներկայացուցիչը Արցախում սանձազերծած ադրբեջանական գործողությունները որակել է որպես սեփական անվտանգության պաշտպանություն։
--00—ՍՊ