ԼՂ բնակիչները կարող են ՀՀ գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԼՂ բնակչները կարող են ՀՀ գալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, եթե իրավիճակը չբարելավվի՝ այդ խնդիրն, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի, բայց նաև մեր հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի, թե ինչպես, ինչով ու որտեղ ենք  աջակցելու մեր հայրենակիցներին»,-ասաց նա՝ հավելելով, որ ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել, խոսքը կեցության վայրերի մասին է։

«Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք ու շարունակումենք պատրաստվել»,- ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն ապրեն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ»,- ասաց նա։

--00—ՅՄ