ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայաստանում պետական կառույցների և «Արմենիա» միջազգային օդանավակայանների դեմ լուրջ հաքերային հարձակում է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ հաքերային հարձակումն իրականացվել է սեպտեմբերին։
«Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարևոր էր զգուշացնել։ Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,– նշել է Մարտիրոսյանը։
CyberHUB.am–ը մասնագիտական մանրամասներ է ներկայացրել՝ չարամիտ ծրագիրը ներդրված է MS Word փաստաթղթում, որը ներկայացվում է որպես ԱԱԾ զգուշացում, և օգտագործում է VBA Macro կոդ, իսկ այնուհետև՝ Powershell սկրիպտ, վնասաբեր ծրագիրը ներբեռնելու և համակարգչում գործարկելու համար։
--00—ՅՄ