Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

11270716_1444580352520395_7909755869117168955_o.thumb_

Հանրապետության հրապարակում արցախահայությանը փրկելու համար ընթացող ակցիային միացած ուսանողներին սպառնացել թույլ չտալ շարունակել ուսումը։ «Մայրս զանգեց քիչ առաջ ու ասաց, որ քոլեջից զանգել, ասել են' ձեր տղայի թղթերը եկեք վերցրեք։ Ինձ դա չի խանգարում, որ գտնվեն այստեղ ու պայքարեմ Արցախի եւ մեր հայրենակիցների համար։ Հայրենիքից թանկ ոչինչ չկա»,-նշեց ուսանողը եւ հավելեց, որ տնօրենն ասել է, որ իրենց իրավունքն է դասադուլ անելը, գրում է Փաստինֆո-ն։

--00—ՅՄ