Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_11

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: 

--00—ՅՄ