Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվել են ավելացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դ

ԵՄ-ն նախատեսում է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը․



«Ներկայումս գործում է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ, նպատակն է մեծացնել գազի մատակարարումը և համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում» - ասել է Մաքֆին՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նրա ներկայացրած թվերի՝ Ադրբեջանը Եվրամիությանը 2021 թվականին մատակարարել է 8,1 մլրդ խմ գազ, 2022 թվականին՝ 11,3 մլրդ խմ։

«Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապագայում մատակարարումները հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի», - նշել է ԵՀ ներկայացուցիչը։



--00—ՍՊ