Ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը չկանգնեցրին Արցախի սպանդը. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դ

«Ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը չկանգնեցրին Արցախի սպանդը»,- այդ մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում․

«Ռուսաստանը, իհարկե, կարող էր օգնել։ Արցախում մարդիկ վրդովված են, որ ռուս խաղաղապահները չեն կարողացել կանգնեցնել այս հակամարտությունը, ծանրագույն խնդիր է։ Սակայն շատերը հետ են վերադարձել (Արցախ 2020 թվականի պատերազմից հետո-խմբ.) ռուս խաղաղապահների շնորհիվ», - նշել է Վարդանյանը։

Արցախի նախկին պետնախարարը ընդգծել է՝ նույն կերպ չօգնեցին ոչ առաջին հերթին Հայաստանը, որը Արցախի անվտանգության երաշխավորն էր, և ոչ էլ՝ Արևմուտքը, որը միանգամայն հանգիստ նայում է, թե ինչպես է ալիևյան ռեժիմը անում այն, ինչ ուզում է։

--00—ՍՊ