Ինքնախաբեություն է կարծել, թե Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» չի սանձազերծելու ՀՀ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Վարդան-Ոսկանյան

Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները։

Ուստի գերկենտրոնացված արդար և արդյունավետ կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և  դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է»։

--00—ՅՄ