Ղազարյանի և Կոլոկոլցևի համատեղ ջանքերով հնարավոր եղավ շտապ օգնություն հասցնել Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

382819076_694274232748639_3148641406063000025_n

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթունից անմիջապես հետո ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և այդ պահին Հայաստանում գտնվող ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի համատեղ ջանքերով ակտիվ աշխատանքներ սկսվեցին, որպեսզի հնարավոր լինի շտապ բժշկական օգնություն հասցնել Ստեփանակերտ՝ տուժածներին տեղում աջակցություն ցուցաբերելու և տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Լիանա Պետրոսյանը։

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի գերծանրաբեռնվածության պատճառով ցամաքային ճանապարհով նշված աշխատանքների կազմակերպումը եղավ անհնար, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ ներգրավվածության արդյունքում, ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարների համատեղ օպերատիվ աշխատանքը տվեց իր դրական արդյունքը, և պայթյունից մեկ ժամ անց հնարավոր եղավ հասնելու պայմանավորվածության՝ կազմակերպելու օդային ճանապարհով բժիշկների և համապատասխան դեղորայքի մատակարարում դեպի Ստեփանակերտ և այնտեղից ծանր հիվանդների դուրսբերում: Սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով թռիչքը չստացվեց իրականացնել գիշերը, բայց այսօր՝ Աստծո հաջողությամբ, առաջին թռիչքը տեղի ունեցավ։

Շնորհակալություն աշխատանքների մեջ ներգրավված բոլոր անձանց, ցավակցություններս զոհերի ընտանիքներին, իսկ մեր՝ այսքան տառապած հայրենակիցներին էլ առողջություն և շուտափույթ ապաքինում:

 --00—ՅՄ