Փաուերը ՀՀ-ից կմեկնի Բաքու` նաև տեղում քայլեր ձեռնարկելու համար. ԱԳ փոխնախարար․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_8

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք հումանիտար օգնությունն է, փորձ՝ այս իրավիճակի լուծումները գտնել տեղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Տիկին Փաուերը ՀՀ–ից պետք է մեկնի Ադրբեջան և փորձի հնարավորինս անել տեղում` իհարկե, լրացուցիչ օգնություն ՀՀ–ին ցուցաբերելու առումով։ Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում ու զեկուցի ԱՄՆ նախագահին»,– նշեց Հովհաննիսյանը։

Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի` միջազգային արձագանքն այս օրրեին արդեն փոխվել է, և արդեն կան շատ հասցեական հայտարարություններ, որոնք, սակայն, այս իրավիճակում դեռ բավարար չեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ՅՄ