Արցախում պայթյունի հետևանքով տուժածներից 4-ի վիճակը ծանր է, 3-ը այրվածքային բաժանմունքում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_12

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:

ըհֆդգըհֆ

Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

 --00—ՅՄ