Մի՜ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1066064

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը գրում է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,

սոցիալական ցանցերում Արցախի մեր հայրենակիցների հարցազրույցների տարբեր հոլովակներ են հայտնվում, որոնք նկարահանված են ադրբեջանական լրատվականների կողմից։

Մի՜ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված։ Այդ հոլովակների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ Խնդրում եմ լինել զգոն, չտրվել էմոցիաների, հետևել պաշտոնական լրատվությանը։

Մենք դատավորներ չենք․ այս արհավիրքի պահին եկեք դադարեցնենք քննադատության այս ալիքը։

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել․ նրանք հարկադրված են լքել իրենց տները, հարազատ բնակավայրերը։

Խնդրում եմ, եկեք միայն հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորենք նրանց, տանք առավելագույնը՝ ինչ կարող ենք։

Շնորհակալ եմ»։

 --00—ՅՄ