ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այս պահի դրությամբ 19 000 արցախցի հատել է Կոռնիձորի մեր անցակետը, որոնցից ավելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, և դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա նշել է, որ Գորիսում 1200 մարդ գտնվում են տեղավորման գործընթացում, որի համար հասկանալի պատճառներով ժամեր է պահանջվում, իսկ մնացածն ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը:
«Մենք հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ կամքին չենք առարկել, որ գնան այն հասցեները, որտեղ որոշել են: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ շուտով այդ հոսքը կթուլանա, երբ տեղավորման հետ կապված ամենակարեւոր հարցերը կարգավորած կլինենք, կգտնենք նաև այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կողմից որոշված վայրերում և գուցե տարբեր ձևաչափերով պարզենք, թե ինչ անելիքներ կան իրենց հետ կապված»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ