ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում պայթյունից զոհված անձանց հետ են։ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրել է «X» սոցիալական ցանցում։
Բորելը գրել է նաև, որ անհրաժեշտ է հրատապ ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։
Բորելն իր դիտարկումը հիմնավորել է մասնավորապես՝ երեկ Արցախում տեղի ունեցած պայթյունից հետո։
--00—ԱՊ