ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Արցախից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն ժեստերի լեզվով հաղորդակցության կարիք, ստանում են անհրաժեշտ ծառայություններ Գորիսի պետական թատրոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Անհրաժեշտության դեպքում՝ տեղահանված անձինք կարող են դիմել նաև «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը․ վերջիններիս կտրամադրվի ժեստերի լեզվով անվճար և շուրջօրյա հաղորդակցման ծառայություններ՝ տեսազանգի միջոցով։
Ծառայությունից օգտվելու համար կարող են դիմել և՛ խուլ անձինք, և՛ նրանց հետ հաղորդակցվող աշխատողները կամ կամավորները։
--00—ՅՄ