ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է։ Այսօր առավոտյան Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են,- նշել է նա։
--00—ՍՊ