ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Բռնագաղթված արցախցիները կարող են կապվել և հերթագրվել կացարան ստանալու համար։ Այդ մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից․
«Սիրելի հայրենակիցներ,
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կոնտակտային համարն է՝ 010545305:
Բռնագաղթված արցախցիներն այս համարով կարող են կապվել և հերթագրվել կացարան ստանալու համար:
Հերթագրվելուց հետո երկու օրվա ընթացքում իրենց հետ կապ կհաստատեն կեցավայրի հնարավոր տարբերակն առաջարկելու և առաջիկա ամիսներին սնունդ, անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:
--00—ՍՊ