Ժամը 20:00 դրությամբ Արցախից Հայաստան են եկել 28 120 բռնի տեղահանվածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դդ

ՀՀ Կառավարությունը հաղորդում է․



Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120  անձ:Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: 

դ

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր` 700, Գեղարքունիք` 833, Տավուշ` 268, Արմավիր` 147 անձ:

--00—ՍՊ