Ակնկալում ենք՝ Ադրբեջանը կկատարի իր խոստումները, և ռազմական բախումներ չեն լինի․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դդ

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումները։ Մենք ակնկալում ենք, որ նա կպահի դրանք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է Interfax-ը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ 

 

--00—ՍՊ