ՊՍԺ-Մարսել խաղին ոստիկանները ահաբեկչություն են կանխել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

dd

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով Ֆրանսիայի առաջնության ՊՍԺ-«Մարսել» խաղի մեկնարկից քիչ առաջ սպառնացել է ռումբ պայթեցնել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է Footmercato-ն, փոխանցում է Armsport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ, ներգրավվել են մեծ թվով ոստիկաններ։ Նրան ձերբակալել են Փարիզի 15-րդ թաղամասում՝ մետրոյի մոտ։ Սակայն նրա վրա պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Ձերբակալվածն իրավապահներին հայտնել է, որ ինքը հետախուզության գործակալ է։ Ընդգծվում է, որ տղամարդուն զննության կուղարկեն հոգեբուժարան։

Ավելի վաղ տեղի սրճարանում տղամարդը հարձակվել էր զբոսաշրջիկի վրա՝ առանց որևէ պատճառաբանության։

--00—ՍՊ