ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով, կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը․
«Անհրաժեշտ է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք ստանան պահանջվող մարդասիրական օգնություն, փախստականների հարցերով միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանություն», - ասել է նա:
ՄԱԿ-ից նշել են, որ այս պահին մարդասիրական աշխատանքով չեն զբաղվում․ «ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, այնտեղ են՝ Հայաստանի հարավում, ուր գնում է տեղահանված բնակչության մեծ մասը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղից է այն շարժվում, որքան գիտեմ, այնտեղ կան ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը։
--00—ՍՊ