Բայդենը Թուրքիայի հետ խաղերի մեջ մտավ, որն էլ բերեց նման ողբերգության, հաշիվ պետք է պահանջենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախի նախագահը իրավունք չունի լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Սահմանադրությունը նման լիազորություններ նախագահին չի տալիս, ժողովորդի մեծամասնությունը պետք է իր դիրքորոշումը ներկայացնի։ Նրա հրամանգիրը ապօրինի է, հրամանագրի ստորագրումը վկայում է, որ նա ծանր հանցագործություն է արել՝ սահմանադրական կարգ է տապալել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։  

Ղուկասյանի խոսքով, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և ՌԴ-ի համար հիմա ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, անսպասելի էր նրանց համար բոլոր արցախցիների դուրս գալը։ Հույս ունեին, որ գոնե 40 հազար մարդ կմնա Արցախում, որպեսզի շարունակեին իրենց նպատակներն իրականացնել։  
«Հաշիվը պետք է պահանջել Բայդենից, որը մի ձեռքով ընդունում էր Արցախի ցեղասպանությունը, բայց մյուսով մերժեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը և խաղերի մեջ մտավ Թուրքիայի հետ, որն էլ բերեց նման ողբերգության։ Շառլ Միշելը թող հիմա ասի՝ արցախցիների անվտանգությունը ապահովվե՞ց, հիմա հայերը այնտեղից դուրս են գալիս, ի՞նչ է լինելու։ Սա խնդրի կարգավորում չէ, ինչի մասին ԵԱՀԿ Մինսկի խումբը խոսում էր, այլ ստաուս քվոյի փոփոխություն»,-ավելացրեց Ղուկասյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ