Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դդ

 «Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների՝ իրենց երկրում վերաբնակեցման հնարավորությունը»։ Այդ մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ.

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել տեղահանված ղարաբաղահայերին, որոնք հազարավորներով լքում իրենց հայրենի տները։ Այդ կապակցությամբ դիտարկվում է նաև տեղահանված մի շարք հայերի վերաբնակեցման հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,-նշվում է հաղորդագրության մեջ

--00—ՍՊ