ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դռները միջազգային հանրության առաջ: Տեղի ունեցածի մասին սեփական պատկերն ունենալն այժմ ավելի քան արդիական է,- այդ մասին թվիթերյան(X) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
«Ուստի կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունն անհապաղ այցելի տարածաշրջան։ Դա կարող է լինել միայն սկիզբը: Մեր գործընկերների հետ միասին ձգտում ենք միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է հնարավորություն ունենան հավատալ, որ իրենք միայնակ չեն»,- գրել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
--00—ՍՊ