Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դ

«Հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում. այսօր նրանց շտապօգնության մեքենաներով կտեղափոխեն Հայաստան»,- այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են»,- մանրամասնել է Ավանեսյանը։ 

--00—ՍՊ