Արցախից տեղափոխված 10 երեխա դեռ գտնվում են ռեանիմացիայում, նրանցից 5-ը տուժել է պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_54

Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում են շարունակում գտնվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

Տասնյակ երեխաներ`տարբեր ախտորոշումներով ստացիոնար բուժօգնություն են ստանում երևանյան և մարզային բուժկենտրոններում։

--00—ՅՄ