ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Սյունիք ՖԱ»-ն հայտարարում է 13-25 տարեկան արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն ակումբի մարզադպրոցում և առաջին թիմում։
«Մեր մարզադպրոցի մարզիչների կողմից սելեկցիայի փուլը հաղթահարած բոլոր պատանիների ընտանիքներին ԶՊՄԿ Բարեգործական հիմնադրամը կապահովի Կապան համայնքում կացությամբ՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին պատշաճ կրթություն ստանալու համար։
Մեր ակումբի դռները բաց են նաև ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ունեցող բոլոր մարզիչների համար, և մենք պատրաստ ենք նրանց նույնպես ապահովել Կապան համայնքում կացությամբ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ