Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սս

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Agence France-Presse-ին տված հարցազրույցում նշել է, իբր Արցախից հայերը հեռանում են «իրենց կամքով», և որ «էթնիկ զտում» ձևակերպումն անընդունելի է․

«Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։  

Եթե նրանք հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան»,- ասել է նա։ 

--00—ՍՊ