Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. հողով և աթարով բարձված ЗИЛ բեռնատարը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, ЗИЛ 131 մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով և աթարով, վերածվել է մետաղե ջարդոնի



--00—ՍՊ