Մեսսին ցանկանում է Ինտեր Մայամիի կազմում տեսնել Ռեալի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։

Փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին։

«Մեսսին անձամբ հետաքրքրված է այս տրանսֆերով: Լուկան արդեն հանդիպել է Դեյվիդ Բեքհեմի հետ, նրանք միասին ճաշել են»,- Carousel Deportivo-ին տված հարցազրույցում ասել է մադրիդյան թիմի նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը, փոխանցում է Armsport-ը։ 

Մոդրիչի գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

--00—ՍՊ