Հռոմի պապը մտահոգություն է հայտնել բռնագաղթվածների համար և երկխոսության կոչ արել ՀՀ-ին ու Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին։ Նա մտահոգություն է հայտնել Արցախից բռնագաղթվածների կապակցությամբ, գրում է իտալական լրատվամիջոցը։

«Վերջին օրերին ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների դրամատիկ իրավիճակին։ Երկխոսության կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հույս ունենալով, որ կողմերի միջև բանակցությունները, միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն կայուն համաձայնության հասնելուն, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,- ասել է նա։ 

--00—ՍՊ