Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ff

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:Այս մասին France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, փոխանցում է Արցախպրես-ը։ 

Նշվում է, որ քաղաքական գործիչը կներկայացնի Բաքվի դեմ  պատժամիջոցներ պահանջող բանաձև:

«Ես զայրացած եմ և ամաչում եմ», - հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զանգվածային հայաթափմանը, էթնիկ զտմանը:

«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, հայ ժողովուրդն ապրում է 21-րդ դարի առաջին էթնիկ զտումները, և ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա բոլորն այլ ուղղությամբ են նայում», - նշել է Լուազոն:

--00—ՍՊ