Իրանը վերահաստատել է՝ դեմ են տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի անվտանգության բացակայության, անկայունության և ճգնաժամի սրման, այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը՝ հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr գործակալությունը։ 

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև»,- հավելել է Իրանի ԱԽ քարտուղարը։ 





--00—ՍՊ