ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է՝ Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով․
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար։
Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,- նշել է նա։
Նշենք՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 արցախցի։
--00—ՍՊ