Հանդիպել են ՀՀ և Իրանի ԱԽ քարտուղարները․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։ 

ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

--00—ՍՊ