ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Թեհրանում ցանկացել են միաժամանակ 30 ռումբ պայթեցնել»,- այդ մասին հայտնել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը՝ բացահայտելով Թեհրանում ահաբեկչության կանխման մանրամասները, գրում է IRNA-ն։
Խաթիբը մասնավորապես հայտնում է, որ ահաբեկիչները Արբաինի սգո արարողության ժամանակ ծրագրել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել։
Իրանի հետախուզության նախարարը հայտնել է, որ վերջին ամիսներին երկիր զենքի մաքսանենգության զգալի աճ է նկատվել՝ քաոս ստեղծելու նպատակով:
Նախարարի խոսքով՝ մեծ թվով ձերբակալվածներ եղել են թաքֆիրիստական և անջատողական խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք վերապատրաստվել են տարածաշրջանի երկրներում:
--00—ՍՊ