ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը թվիթերյան(X) իր էջում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի առաքելության ուշացած ժամանմանը․
«Անչափ օգտակար է ՄԱԿ-ի այս առաքելությունը ամայացած Արցախում․․․այժմ, երբ գրեթե բոլոր հայ բնակիչները վտարվել են ադրբեջանցիների կողմից, և ձեզ պաշտպանելու ոչինչ չի մնում բացի հորթերը, կովերն ու և խոզերը»,- գրել է նա։
--00—ՍՊ