Սենատոր Գարի Փիթերսի ներկայացրած օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

maxresdefault

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և օգտագործելու է իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - ասել է սենատոր Փիթերսը:

«Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը, որպեսզի արգելափակենք ամերիկյան հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»:

Փիթերսի «Հայերի պաշտպանության մասին» օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի բացառությամբ: Թեև Ազատության աջակցության ակտը հիմնականում արգելում է Ադրբեջանին տրվող երկկողմանի օգնությունը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բացառություն է ավելացվել 907-րդ բաժնում, որը նախագահին տալիս է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լրացուցիչ լիազորություն: Այս լիազորությունն ամեն տարի օգտագործվում է երկու կուսակցությունների նախագահների կողմից՝ սկսած 2002 թվականից, ներառյալ Բայդենի վարչակազմը։

--00—ՅՄ